Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. armedia
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը», - ասաց Մուրադ Փափազյանը: Նրա խոսքով, հավանաբար թուրքեր կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ ևս կարող է քննարկվել: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում