Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես 7 ամսականում ինքս ինձ օրորում էի Էլլա Ֆիցջերալդի երգի ներքո» (տեսանյութ)

Մշակույթ
didi

«Դուք հայերդ ամենուրեք, ամեն տեղ ձեզ լավ եք զգում, անում եք, այն ինչ պետք է անեք, սակայն չեք ձուլվում։ Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ, երկար տարիներ ցանկություն եմ ունեցել այցելել։ Իրականում Հայաստանի մասին առաջին անգամ լսեցի, երբ 1968-ին եկա Խորհրդային Միություն, հետո ծանոթացա Շարլ Ազնավուրի հետ, կատարեցի նրա երգերը,  աշխատեցի Պատրիկ Մանուկյանի հետ, որն ինձ շատ բան պատմեց Հայոց  ցեղասպանության մասին։  Հիմա այստեղ եմ և անչափ երջանիկ եմ։ Հայ կատարողներից, միայն Տիգրան Համասյանին գիտեմ, և իմ այցը լավ առիթ է ծանոթանալ հայկական ջազին։ Անգամ ամերիկաբնակ Ջորջ Ավագյանի մասին, որին նվիրված է այս փառատոնը, քիչ բան գիտեի, նույնիսկ այն, որ նա Լուի Արմսթրոնգի պրոդյուսերն է եղել»։ [caption id="attachment_1493393" align="alignnone" width="500"]Press conference of famous jazz singer Dee Dee Bridgewater in frames of 'Yerevan Jazz Festival' took place at Mezzo Club Press conference of famous jazz singer Dee Dee Bridgewater in frames of 'Yerevan Jazz Festival' took place at Mezzo Club[/caption] Այսօր ջազի սիրահարների համար ֆանտաստիկ երեկո է։ Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակներում ելույթ կունենա Grammy եռակի մրցանակակիր երգչուհի Դի Դի Բրիջուոթերը։ «Ջազն իմ մեջ է, ասում է Դի Դին։ Հայրիկս երդվում էր, որ ես յոթ ամսականում ինքս ինձ օրորում էի Էլլա Ֆիցջերալդի երգի ներքո։ Երգել եմ դեռ փոքր տարիքից։ Մեր տանը միշտ ջազ էր հնչում, և երբ բացահայտեցի, որ իմ ընկերուհիներից շատերը չեն էլ լսել օրինակ, Մայլզ Դևիսի մասին, խիստ զարմացա։ Բրիջոութերի  սրտի երաժշտությունը, իր խոսքով, Նինա Սիմոնի «Չորս կանայք» երգն է։ Երբ լսեցի, ասում է, հասկացա, որ հպարտ եմ իմ աֆրիկյան անցյալով։ Իսկ այսօր արդեն հասել եմ այն փուլին, որ արտաքինով ու հագուստով չպետք է ինքնահաստատվեմ։ Իմ իմիջը, վստահ եմ, հաստատում է իմ խոսքը։ Մազերս սափրեցի, երբ երկրորդ անգամ ամուսնալուծվեցի։ Հիմա մարդիկ աչքերիս են նայում։ Գեղեցկությունը, համոզված եմ, գեղեցիկ մազերը չեն, դա ներքինից եկող մի բան է։ Սա իմ ընտրությունն է։ Ես այն կանանց կողքին եմ, որոնք տարբեր, այդ թվում և առողջական պրոբլեմների հետևանքով կորցրել են մազերը։ [caption id="attachment_1493390" align="alignnone" width="519"]Press conference of famous jazz singer Dee Dee Bridgewater in frames of 'Yerevan Jazz Festival' took place at Mezzo Club Press conference of famous jazz singer Dee Dee Bridgewater in frames of 'Yerevan Jazz Festival' took place at Mezzo Club[/caption] Երգչուհին պատմեց նաև իր և Ռեյ Չարլզի համագործակցության մասին։ «Այն երկու տարիները, որ ես հեռուստաշոուի ժամանակ նրա հետ անցկացրել եմ, իմ լավագույն տարիներն էին։  Նաև համատեղ համերգներ ենք ունեցել, ճիշտ է՝ հազվադեպ։ Նա թույլ էր տալիս, որ ես ընթրեմ իր հետ, ներկա լինեմ շախմատ խաղալիս, և անգամ երբ սիրահետում էր կանանց։ Նա ինձ սովորեցրեց լինել խոնարհ։ «Սա շոու բիզնես է, ասաց Ռեյը և աստղը ես եմ։ Դու ընդամենը իմ կողքին ես»։ Սակայն  նաև դեպք է եղել, երբ իմ ինքնաթիռը ուշացել է, նա կանգնեցրել է համերգը, որ ես հասնեմ։