Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին. Ս. Ֆարմանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-2

Հուլիսի 15-ին կրկին մարտահրավեր նետվեց թուրքական ժողովրդավարությանը: Պետական հեղաշրջման փորձն այս անգամ ձախողվեց: Արյունալի այդ գիշերվա մասին շատ է խոսվել: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների տապալումը հեղաշրջման միջոցով չարիք է ցանկացած ժողովրդավարության համար, և Թուրքիայի քաղաքացիները կարողացան վճռականորեն ապահովագրել ժողովրդավարության սերմերը իրենց երկրում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում հաջորդիվ, ժողովրդավարական ուղուց նահանջի ցցուն արտահայություն է և անգամ կարող է բնորոշվել որպես  «հակա-coup d’état»՝ լայնածավալ ձերբակալություններ, ապօրինի պատիժներ, կալանավորման ժամկետի անօրինական երակարաձգումներ, հազարավոր կասկածյալների, ներառյալ լրագրողների և մտավորականների նկատմամբ ընտրովի արդարադատության իրականացում, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության սասանում,  ողջ երկրով մեկ՝ պետական բոլոր ատյաններում, վհուկների որսի իրականացում, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում և այլն: Թուրքիայում մահապատժի վերականգնում պահանջող ձայներն իրենց հերթին լուրջ ազդակ են Ստրասբուրգի և Բրյուսելի համար: Կարելի է անգամ փաստել, որ մեծ չէ տարբերությունը այն ամենի միջև, ինչ արեցին 1980 թ. պետական հեղաշրջման իրականացնողները և նրա, ինչ անում է Էրդողանը վերջերս: Թուրքիայից եկող լուրերը ինձ հիշեցնում են ստալինյան ժամանակաշրջանի սարսափն ու դաժանությունները. Խորհրդային միության անգամ հեռավոր գյուղերում ապրող միլիոնավոր քաղաքացիներ մեղադրվում էին, այսպես կոչված, «արևմտյան իմպերիալիզմի» գործակալներ լինելու մեջ, արդյունքում՝ բանտարկվում կամ սպանվում էին:  Այսօր նախագահ Էրդողանը փորձում է կրկնօրինակել Ստալինին՝ օգտագործելով «գյուլենական շարժումը» ատալինյան «արևմտյան իմպերիալիզմի փոխարեն», մինչդեռ ոչ մեկը չի կարողանում հասկանալիորեն շարադրել, թե այդ ինչ է իրենից ներկայացնում այդ շարժումը և ինչպես էր հնարավոր, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ աննկատ անդամակցեին այդ շարժմանը մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ վերահսկվում է պետական մարմինների կողմից: Ինչ էլ արտգործնախարար Չավուշօղլուն երեկ չասեր այստեղ, իրավիճակը Թուրքիայում՝ վարագույրներից այն կողմ, չափազանց պարզ է. Էրդողանը ձգտում է իր ձեռքերում կենտրոնացնել էլ ավելի մեծ իշխանություն՝ կերտելով մի աննախադեպ բռնակալական վարչակարգ, իսկ Սահմանադրության փոփոխության մասին հնչող ձայները այդ մտադրության ևս մեկ ապացույց են:  Ավելին, աճող ներգրավվածությունը Սիրիայում, Թուրքիայի ներսում ու նրա սահմաններից դուրս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցում նկատելի շահարկումը, Լոզանի պայմանագրի կասկածի տակ առնելը, ցանկության բացակայությունը ապաշրջափակման ենթարկել Հայաստանի հետ ապօրինաբար փակված սահմանը և միանշանակ աջակցությունը Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, նրա՝ աճող նեոօսմանյան ձգտումների խոսուն և ցցուն վկայություններ են, զուգահեռաբար, Թուրքիայում ապաստանած միլիոնավոր սիրիացի փասխստականներին վերածելով քաղաքական գերեվարվածների՝ շանտաժի ենթարկելու Եվրոպային: Հարգելի գործընկերներ, Թուրքիայում ժողովրադավարության իրավիճակի քննարկումը այսօր նշանակում է վաղվա Եվրոպայում ու նրա հարևանությամբ անվտանգության հարցերի քննարկում: Մենք քաղաքական մարմին ենք, և մեր որոշումները պետք է լինեն քաղաքական: Էլ ի՞նչ պետք է անի Էրդողանը, որը մեզ մղի Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի իր նախկին կարգավիճակը: Շնորհակալություն: