Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի կինը շտապում է տեսակցել ամուսնուն

Քաղաքականություն
fab0912a0766a5f78a1cc9e6b1855d53

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքը վերացվել է։ «Ա1+»-ի հետ զրույցում նրա կինը՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ լուրը ստանալուց անմիջապես հետո շտապել է ամուսնու հետ տեսակցելու։ «Այս պահին շատ ուրախ եմ եւ շատ հուզված,    ճանապարհին եմ, գնում եմ Անդրիասի հետ հանդիպման»,-ասաց Ա. Թարխանյանը ։ Նշենք, որ Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դատարանը մի քանի անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը եւ գրավի դիմաց ազատ է արձակել։ Մինչդեռ նույն մեղադրանքն առաջադրվում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, որոնց սակայն դատարանը համաձայնել էր գրավի դիմաց ազատ արձակել: