Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեղուտցին սեփական հողատարածքին հեռադիտակով է նայում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
texut

Թեղուտի բնակիչները հանքարդյունաբերության հետևանքներն իրենց առողջության վրա դեռ չեն զգում, փոխարենը կարոտով են հիշում տարիները, երբ իրենց հողերը հանրային գերակա շահ դեռ չէին ճանաչվել. «Մեր հողերը պետությունը վերցրել է՝ 3000 մետր հողատարածք: Մեծ եկամուտ էինք ստանում՝ տոնայով կարտոշկա, լոբի, պամիդոր, վարունգ, ձմերուկ, ջրովի տարածք էր»,-ասում է Հերմինե Հարությունյանը: Վարդգես Սարգսյանը գերակա հանրային շահի անվան տակ կորցրել է իր հողամասերից մեկը, մյուսը «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը նույնպես ցանկանում է գնել: «Ցանկապատել են, ճանապարհը փակել են, ուղեփակոց են դրել, հիմա ես իմ հողամասը հեռադիտակով եմ նայում»,-ասում է նա: Բայց սա միակ խնդիրը չէ: Տարածքում «Թեղուտ» ընկերության սկսած շինարարության պատճառով գետը փոխել է հունն ու լցվել Վարդգես Սարգսյանի հողամաս: Վերջինս դիմել է դատարան՝ իրեն հասցված վնասի փոխհատուցման պահանջով: Իսկ, ահա, Թեղուտի գյուղապետը դժգոհ չէ հանքարդյունաբերությունից: Գյուղի բնակչության 70 տոկոսն աշխատում է այնտեղ, եւ նրա խոսքով, ստացած աշխատավարձն, այսպես ասած, չեզոքացնում է առողջությունն ու անտառային տարածքները  կորցնելու վտանգը: «Բոլորն էլ հասկանում են, որ եթե հանքարդյունաբերություն լինի, ինքը ունի իր ռիսկերը, բայց ի՞նչ կարող են անել գյուղացիները»,-նշում է Ֆրունզե Նորիկյանը: «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը Թեղուտ համայնքում հատված ծառերի փոխարեն պարտավորվել է 180 հեկտար անտառ տնկել, սակայն դրա փոխարեն պտղատու այգիներ է տնկել՝ իրականացնելով աշխատանքի միայն 30 տոկոսը, իսկ Շնող համայնքում տնկած ծառերի 80 տոկոսը չորացել է: Մանրամասները՝ տեսանյութում