Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանին դատավորը հեռացրել է նիստերի դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
arayik

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա պաշտպանների միջնորդությունը՝ վերացնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված կալանավորման որոշումը։ Պաշտպան Արայիկ Պապիկյանը, բացի այն, որ դատարանի որոշումը համարեց անհիմն, պնդեց նաև, որ այն նույնությամբ կրկնություն է Սասնա ծռեր խմբավորման մյուս անդամների գործերով կայացված դատական որոշումների։ Դատական նիստը, ըստ Խանդոյանի պաշտպանների, առանց միջադեպերի չի անցել. ի պատասխան Արայիկ Խանդոյանի հայտարարության, որ իր արարքը նպատակ է ունեցել փրկել հայ ժողովրդին, այդ թվում՝ դատավորին, դատավորը խնդրել է իրեն մատնացույց չանել։ Դրանից հետո Խանդոյանը բորբոքվել է, իսկ դատավոր Արեմն Խաչատարյանը սանկցիա է կիրառել նրա նկատմամբ՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից։