Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ին բողոք ներկայացնելու երեխայակենտրոն մեխանիզմ կստեղծվի (տեսանյութ)

Հասարակություն
kids

Հայաստանում երեխաների իրավունքների խախտումների դեմ համատեղ պայքարը կշարունակեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Երկու կառույցների ներկայացուցիչները՝ Արման Թաթոյանն ու Տանյա Ռադոչայն այսօր կնքեցին համագործակցության հուշագիր։ Ըստ Արման Թաթոյանի, ՄԻՊ գրասենյակն այս հարցում արդեն ակտիվություն է դրսևորել։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արդեն ստեղծվել է երեխայի իրավունքների պաշտպանության բաժին։  Այսօր ստորագրված հուշագրով ՅՈՒՆԻՍԵՖ-ն այս տարվա սեպտեմբերից մինչև 2017-ի դեկտեմբեր կաջակցի նորաստեղծ բաժնի գործառույթների մշակմանը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը գոյություն ունի հարատև բարեփոխումներ իրականացնելու համար։ Բարեփոխումներ, որ թույլ են տալիս երեխաներին զարգանալ և ծաղկի նման բացվել։ Մենք հավատացած ենք, որ լույս աշխարհ եկած յուրաքանչյուր երեխա իրավունք ունի բռնությունից ու շահագործումից զերծ պատշաճ մանկության,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ Նշվածից բացի, կմշակվի Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացնելու երեխայակենտրոն մեխանիզմ։