Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Կարևոր լուրեր Սպորտ
a1mkhitaryan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սկանդալային պատմության մեջ է հայտնվել: Ինչպես տեղեկացնում է անգլիական «Միրոր» օրաթերթը, «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի կիսապաշտպանը շաբաթ երեկոյան ընթրել է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Նոլիտոյի հետ: Մանչեսթերի տարբեր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին նկատել են տեղի «Սան Կառլո» իտալական ռեստորանի մերձակայքում: Ճիշտ է, պապարացիները նրանց լուսանկարել են առանձին-առանձին դուրս գալիս: Համենայդեպս, նման կարգի լուրը կարող է մեծ արձագանք գտնել երկու թիմերի երկրպագուների շրջանում, քանի որ «Յունայթեդն» ու «Սիթին» ընդմիշտ հակառակորդներ ու մրցակիցներ եղել, ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ դրանից դուրս: