Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

Պաշտոնական
index5

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը՝ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի՝ 2016թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության վերաբերյալ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/events/01-0-10-2016-089/ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա.Ահարոնյանը  2016թ. հոկտեմբերի 1-ին տարածվեց հայտարարություն, որում ուղղակի նշվում է. «կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ»: ՀՀ-ում մինչ այս տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են տարատեսակ բնույթի և տեսակի ընտրակաշառքներով, ընտրողների, թեկնածուների և նրանց համակիրների նկատմամբ  ճնշումներով, բացակա ընտրողների   փոխարեն քվեարկություններով և այլ բազմաթիվ խախտումներով: Նման տխուր ընտրական փորձի առկայության պայմաններում սպասելի էր, որ ՀՀ Ոստիկանությունը պետք է հանդես գար ընտրական խախտումների կանխարգելման, ընտրական խախտումների դեմ պայքարելու պատրաստակամությամբ: ՀՀ Ոստիկանությունը պետք է դիմեր քաղաքացիներին՝ դրսևորելու համառություն, սկզբունքայնություն և քաղաքացիական բարձր գիտակցություն ու ակտիվություն՝ ընտրական խախտումների դեմ պայքարում ՀՀ Ոստիկանությանն աջակցելու կոչով: Ավելին՝ ոստիկանությունը պետք է զգուշացներ հնարավոր ընտրական խախտումներ կատարողներին, որ նման  փորձ կատարողներն  անպայման կենթարկվեն պատասխանատվության: Մինչդեռ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը զգուշացնում է հնարավոր կեղծ ահազանգերի համար իրավական հետևանքների մասին: Ահազանգերի կեղծ կամ իրական լինելը կարող է պարզվել միայն ստուգմամբ, համապատասխան օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում: Մինչդեռ, ահազանգերի մի մասին արդեն իսկ որակում տալը և դրա համար պատասխանատվության սպառնալիք հնչեցնելը ոչ միայն չի նպաստելու ընտրական խախտումների դեմ քաղաքացիների պայքարելուն, այլ ընդհակառակը՝ հանգեցնելու է խախտումներ կատարողների անպատիժ գործողություններին: Խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի նման դիրքորոշումը, և կոչ ենք անում քաղաքացիներին՝ ահազանգել բոլոր խախտումների մասին դիտորդական առաքելություն իարկանացնող կազմակերպություններին: Կարծում ենք ՀՀ Ոստիկանության ղեկավարությունը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես կգան համապատասխան պարզաբանումներով: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ք. Վանաձոր, հոկտեմբերի 1, 2016թ. Հայտարարությունը ներբեռնել այստեղ