Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը մեդալների համար

Սպորտ
a1chess-junior-1

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները:   Մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ մեր հայրենակից Հայկ Մարտիրոսյանը: Նա այսօր սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Տրիապիշկոյի հետ: Չնայած հերթական կես միավորի կորուստին, Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` մեկով գերազանցելով իրեն հետապնդող երկու մրցակիցներին:   Պատանիների Մ-18 մրցաշարում հերթական հաղթանակը տոնեց մեր շախմատիստ Մանուել Պետրոսյանը: Նա այս տուրում սպիտակներով առավելության հասավ ֆրանսիացի Բիլել Բելաշենի նկատմամբ, վաստակեց 7 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար Մաքսիմ Վավուլինին: Այժմ նրանց բաժանում է ընդամենը կես բալ: Իսկ ահա մեր երկրորդ մասնակիցը՝ Արամ Հակոբյանը,  երրորդ անգամ պարտությունը կրեց առաջնությունում եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից:   Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում հաջող հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը, ավաղ, այսօր ցավալի պարտություն կրեց իսրայելցի Միշալ Լահավի հետ պարտիայում եւ զիջեց դիրքերը: Այժմ մեր շախմատիստուհին 6 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է անպայման հաղթանակներ տանի վերջին երկու տուրերում:   Մ-14 պատանիների մրցաշարում Արթուր Դավթյանը չնայած ոչ-ոքի խաղաց իր մրցակցի հետ, սակայն 6,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար: