Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հերթական հաղթանակը տարավ Հայաստանի առաջնությունում

Սպորտ
a1shirak

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիք առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակը» հերթական հաղթանակը տարավ մրցաշարում:   Այսօր կայացած 8-րդ տուրի խաղում շիրակցիները հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասան մրցաշարի ընդգծված հետնապահ «Արարատի» նկատմամբ: Միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Ռումյան Հովսեփյանը: «Շիրակը» վաստակեց 17 միավոր եւ ամրապնդեց առաջատարի իր դիրքը, իսկ «Արարատը» նույն 4 միավորով մնաց 6-րդ տեղում:   Օրվա երկրորդ խաղում «Գանձասար-Կապան» թիմը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Փյունիկին»: Այդ խաղում գոլի հեղինակ դարձավ կապանցի Հայկ Իշխանյանը:   Տուրի վերջին՝ «Բանանց» - «Ալաշկերտ» խաղը տեղի կունենա վաղը, առաջինի դաշտում: