Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

     Ինչ կյանքով են ապրում տարեցները       (տեսանյութ)

Հասարակություն
nkar

Երիտասարդների վերաբերմունքը տարեցների նկատմամբ ընդհանուր առմամբ լավ է, դրական։ Պնդումը հաստատում է անվանի դերասան Ռաֆայել Քոթանջյանը։ «Այսօր սուրճ էի խմում և մի քանի կողմից ցանկացողներ հայտնվեցին սուրճի գումարը վճարել։ Դա, բնականաբար, մանրուք է, սակայն դրանից որպես քաղաքացի լավ եմ զգում»։ Տարեցների միջազգային օրը, ըստ դերասանի, անտեսված չեն այդ մարդիկ։ Երևանը դեռ իր մեջ կրում է խորհրդային շրջանի ջերմ մարդկային հարաբերությունների մթնոլորտը. «Մեր քաղաքում դեռ պահպանվել է մեծին հարգելու վերաբերմունքը, առավել ևս՝ եթե այդ մեծը ինչ-որ չափով արժանի է նման վերաբերմունքի»։ Հակառակ կարծիքն ունի դուդուկահար վարպետ Ռուբենը, ով 90 տարեկան է։ «Շնորհքով շատ երիտասարդներ կան, սակայն անշնորհքն ավելի շատ է։ Երբ անշնորհքություն են անում, ո՞ւմ է դուր գալիս։ Կին կամ աղջիկ է անցնում, տարբեր բացականչություններ են անում»։ Ավելին՝ «Ա1+»-ի պատրաստած տեսանյութում։