Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանի քաղաքապետը հերքում է ծեծը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
84aeb9408de656840d134bd854b93526

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Սևանի բնակիչները «Ա1+»-ին ահազանգում են քաղաքում լարված մթնոլորտի մասին։ Նրանց հաղորդմամբ՝ ծեծի է ենթարկվել գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի եղբոր որդին։ «Էդ նապաստակները չեն կարող մարդ ծեծել»,- տեղեկությունը հերքեց քաղաքապետն անձամբ։ Ոստիկանությունից այս տեղեկության հավաստիությունը հնարավոր չեղավ ճշտել։ «Ա1+»-ի զրուցակիցները նաև պնդում են՝ ծեծի հեղինակները քաղաքապետի մյուս թեկնածու Սարգիս Մուրադյանի կողմնակիցներն են։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նրան է աջակցում տեղի ոստիկանությունը, որն աչք է փակում կատարվող բռնարարքների վրա: Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում։ «Ա1+»-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ իրենք ստուգել են տեղեկությունը և նման բան չի եղել։