Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր «Արարատը» կընդունի «Շիրակին»

Սպորտ
spp

Այսօր երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 8-րդ տուրը: Նախ հարաբերությունները կպարզեն «Գանձասար-Կապանն» ու «Փյունիկը»: Երկու թիմերն էլ առայժմ անկայուն են հանդես գալիս եւ արդեն հետ են մնում առաջատար եռյակից: Կապանցիները միայն նախորդ խաղում կարողացան ընդհատել չորս անընդմեջ պարտությունների բաղկացած շարքը՝ 2:0 հաշվով հաղթելով «Արարատին»: «Փյունիկը» համեմատաբար հաջող է հանդես գալիս վերջին շրջանում, սակայն թիմը երեք անգամ գոլազուրկ ոչ-ոքիներ է արել եւ նույնպես անհարկի միավորներ է կորցրել: Առաջին շրջանում կայացած խաղում փյունիկցիները 3:0 հաշվով վստահ հաղթել են «Գանձասար-Կապանին»: Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն հանրապետության երկու հնագույն ակումբները՝ «Արարատն» ու «Շիրակը»: Յոթ տուրից հետո թիմերը գտնվում են մրցաշարային աղյուսակի տարբեր բեւեռներում. «Շիրակը» 14 միավորով գլխավորում է առաջնությունը, իսկ «Արարատը» 4-ով եզրափակում է այն: Չնայած այդ հանգամանքին, երկու թիմերի միջեւ կայացած հանդիպումները միշտ անցնում են անզիջում եւ համառ պայքարում:  Մասնավորապես՝ առաջին շրջանում Գյումրիում կայացած խաղում գրանցվել է 1:0 հաշիվ՝ հօգուտ շիրակցիներին: Տուրը կավարտվի վաղը, «Բանանց» - «Ալաշկերտ» հանդիպումով: