Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

35 բռնության զոհ` վերջին վեց տարում

Հասարակություն
2

2010 թ. Հոկտեմբերի մեկին դաժան ծեծի արդյունքում զոհվեց քսանամյա Զարուհի Պետրոսյանը. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» այդ օրը հայտարարեց ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր և ամեն տարի իրականացնում է իրազեկման հանրային միջոցառումներ: Այս տարի ակցիան շարժական է, երեկոյան ՆՓԱԿ- ում կներկայացվի Հովհաննես Թումանյանի «Մարո» ստեղծագործության հիման վրա բեմականացումը, այնուհետև վերնիսաժի հարևանությամբ տեղի կունենա մոմավառություն, մինչ այդ էլ իրազեկման ակցիաներ են ընթանում Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումում և Հարավ- արևմտյան թաղամասում: 1   «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի»  անդամ Մարիամ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին վեց տարվա ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում 35 զոհված կին կա. «Կոալիցիան ամեն ինչ անում է ընտանեկան բռնության կանխարգելիչ օրենքը ԱԺ- ի կողմից ընդունելու համար. սա կոալիցիայի առջև դրված հիմնական անելիքն է»: Կոալիցիայի անդամի հավաստիացմամբ՝ ակցիաների շնորհիվ քաղաքացիների իրազեկվածության մակարդակը կտրուկ աճել է, ինչի մասին վկայում են կոալիցիայի թեժ գծին ստացված զանգերի քանակը, կոալիցիա դիմած կանանց տրամադրվում է անվճար իրավաբանական և հոգեբանական օգնություն. «Շատ են նաև դրական ավարտ ունեցած պատմությունները, ծայրահեղ ծանր վիճակում գտնված կանայք համապատասխան օգնության շնորհիվ հիմա ապրում են լիարժեք ու երջանիկ կյանքով»: «Բռնության դեպքերը նվազեցնելու համար պետք է ազատվենք հասարակության անտարբերությունից»,- մեզ հետ զրույցը եզրափակեց Մարիամը: 3