Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Գեղամավանում՝ ընտրություններից առաջ. ՀԺ

Քաղաքականություն
ffe138e472254919665ef11f18799b79

Երեկ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ավարտից ժամեր առաջ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կրակոցներ են հնչել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով, որ ահազանգ են ստացել, նախապատրաստվում են նյութեր: Մեր տեղեկություններով, կրակոցները հնչել են գյուղապետ Մնացական Վարդանյանի տան ուղղությամբ: Մեր զրույցում գյուղապետն ասաց, որ իրենց տան մոտ է եղել, չգիտի կոնկրետ իր տան ուղղությամբ է հնչել, թե՝ ոչ: «Մեքենայի մեջից են կրակել, մոտ 8-9 կրակոց հնչեց, ավել մանրամասներ չգիտեմ: Այստեղ մթնոլորտը ընտրությունների հետ կաված շիկացած է»,-եզրափակեց գյուղապետը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում