Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նվերներ`100 և բարձր տարիքի երևանցիներին

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed

Տարեցների միջազգային օրվա առթիվ, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2798-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են 100 և բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Ավանդույթի համաձայն, քաղաքապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետի անունից շնորհավորել  են մեր տարեց համաքաղաքացիներին` տարեցների միջազգային օրվա և Երևանի ծննդյան հերթական տարեդարձի առիթներով,  մաղթել քաջառողջություն,  երկարակեցություն և հանձնել նվերներ: Շենգավիթ վարչական շրջանում տնայցերին մասնակցել է նաև վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը: Տարեց երևանցիները շնորհակալություն են հայտնել  նախաձեռնության և հոգատարության համար ու հատկանշել, որ քաղաքային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են ոչ միայն տոնական օրերին:: Հարկ է նշել, որ մայրաքաղաքում բնակվող  100 և բարձր տարիք ունեցող երևանցիները 19-ն են: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն