Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի որդուն ՁՊՎ-ում պահել են նախատեսվածից ավելի

Քաղաքականություն
lulzsec-arrested

«Սասնա ծռեր» խմբի անդամ  Մարտիրոս Հակոբյանի որդուն ազատ են արձակել, բայց 72 ժամից ավել են պահել ձերբակալվածի կարգավիճակում։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Կարեն Հակոբյանի քույրը՝ Կարինեն, եղբոր իրավունքները խախտվել են: Ազատ արձակված Կարեն Հակոբյանին մեղադրանք առաջադրել են, թե՝ ոչ քույրը չբացահայտեց: Միայն նշեց, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել: Եղբորն էլ ձերբակալել էին  «Սասնա ծռեր»-ի գործով: Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանին աշխատանքի գնալուց էին ձերբակալել, տան անդամներն էլ  այդ մասին չէին իմացել: Կեսգիշերին մոտ միայն պարզել էին, որ նա ձերբակալված է: