Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի վարչապետը հանդիպել է Իվանյան և Ասկերան համայնքների ֆերմերների հետ

Պաշտոնական
ara

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքայինայցով եղել է Իվանյան և Ասկերան համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացմանարարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ: Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով «Արտ-Ռիտ» ՍՊ ընկերության կողմիցհիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցայինտնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որհատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է դարձվել նորագույնտեխնոլոգիաների կիրառման վրա: Գործադիր իշխանության ղեկավարն այցելել է նաև Իվանյան համայնքում գրեթե շահագործման պատրաստ գինու նոր գործարան և, ներդրողների ուղեկցությամբ, ծանոթացել դրա արտադրականհնարավորություններին: Այնուհետև Ա. Հարությունյանը ուղևորվել է Ասկերան շրջկենտրոն, որտեղ հանդիպել է շրջանի համայնքապետների և խոշոր հողագործների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության հայեցակարգի հետկապված մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ հարցի կապակցությամբ արդեն քննարկումներ են եղել կառավարությունում և Մարտունու շրջանում: Նրա խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները շարունակվելու են նաև հանրապետության մյուս շրջաններում: «Բացի գիտական ու փորձագիտական շրջանակների ընդգրկումից, հայեցակարգի մշակման գործում առանձնահատուկ դեր ունեն նաև հանրային այսօրինակ բաց քննարկումները: Այս կարևոր նախաձեռնությունը ոլորտի հետագա զարգացման համար կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականության կողմնորոշիչ փաստաթուղթն է լինելու առաջիկա տասնամյակներին»,-ասել է վարչապետը և ներկաներին կոչ արել առաջարկների տեսքով ակտիվորեն ներգրավվելհայեցակարգի մշակման աշխատանքներում: Ա. Հարությունյանը հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է ընդունվելիք հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները՝ առանձին-առանձին անդրադառնալով հողագործության,այգեգործության, անասնաբուծության և մեղվաբուծության ոլորտներին: Նա նշել է, որ պետք է փոխվեն եղած մոտեցումները, և գյուղատնտեսությամբ զբաղվեն միայն համապատասխան գիտելիքներ ուհմտություններ ունեցող անձինք: «Փոխվելու են նաև կառավարության մոտեցումները, և առաջիկայում աջակցություն են ստանալու միայնայն ֆերմերները, ովքեր կհետևեն ագրոկանոնների արդի պահանջներին: Այլապես, չնայած մեր ունեցածգյուղատնտեսական մեծ ներուժին, մենք շարունակելու ենք շուկայում անմրցունակ և ցածրբերքատվությամբ մթերքներ արտադրել»,- շեշտադրել է վարչապետը: Ակտիվ քննարկման պայմաններում ներկաները հնչեցրել են որոշ հարցեր ու առաջարկներ և վարչապետիցստացել սպառիչ պատասխաններ: Գործադիր մարմնի ղեկավարը նաև հանձնարարականներ է տվելպատասխանատու մարմինների ղեկավարներին՝ բարձրացված մի շարք խնդիրների լուծմանուղղությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին