Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է մարտերին մասնակցած անձանց կարգավիճակի հարցը

Պաշտոնական
pp

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Ողջունելով նիստի մասնակիցներին` Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունը ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում և այդ խորապատկերում կարևորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույնի գնահատելու անհրաժեշտությունը: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցերի, քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով հաստատված դրույթներն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: ՀՀ ՊՆ