Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան հայտնվել է ձորակում

Հասարակություն
Untitled

Հոկտեմբերի 1-ին, ժամը 06.44-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհի Հրազդան-Ծաղկաձոր հատվածի 12-րդ կմ-ին  Mercedes c180  մակնիշի 34 MC 894 պետհամարանիշով (վարորդ՝ 1967 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել ձորակում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.29-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածի 6-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի 34 SP 400 պետհամարանիշով (վարորդ՝ 1968 թ․ ծնված Ս. Հ․) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: ԱԻՆ