Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նեյմարը դատի է տվել Բրազիլիայի կառավարությանը

Սպորտ
sppp

Իսպանական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը դատական հայց է ներկայացրել հայրենի երկրի կառավարության դեմ: Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, դրա համար պատճառ է հանդիսացել ֆուտբոլիստի եւ նրա ընտանիքի անդամների թույլ տված հարկային հանցագործության  տվյալների նախապես հրապարակելու փաստը: Նեյմարը դատական հայցը ներկայացրել է դեռեւս մայիսի 17-ին: Այս տարվա մարտ ամսին Բրազիլիայի հավաքականի ավագը մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործում եւ ստիպված պետությանը վճարել է 50 մլն ռեալ: Ըստ որոշ աղբյուրների Նեյմարը լիովին չի մարել իր պարտքը, եւ որ Բրազիլիայի հարկային մարմիններին պետք է վճարի եւս 16 մլն ռեալ (մոտ 5 մլն դոլար):