Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցապ նախարարը դիմել է ավագ սերնդին

Հասարակություն
Asatryan-Artem

Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվակապակցությամբ: Հարգանք և խոնարհում Ձեր ավանդի, աշխատանքի և բարիխորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբփոխանցում եք սերունդներին: Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած,զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառպահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ:Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այնբանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստըհնարավորինս արժանավայել դարձնելու համար: Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,կարող եմ վստահեցնել, որ մեր ամենօրյա աշխատանքում մեծ դերէ հատկացվում տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղվածառարկայական ծրագրերին: Մենք շարունակելու ենք տարբերսոցիալական ծառայությունների միջոցով մեր տարեցների համարարժանապատիվ կյանք ապահովել և նպաստել հասարակական,սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը: Հավաստիացնում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք որդեգրել մեր առջևդրված նպատակներն իրագործելու համար և Ձեր բարիխորհուրդները, Ձեր փորձը կարևոր ուղեցույց են մեր ճանապարհին: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և հավատվաղվա օրվա հանդեպ:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Հասարակայնության հետ կապերի բաժին