Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտն իր սեւ գործն արել է. ջրաբերցի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jr

Ջրաբերի բնակիչ Գալուստ Գալստյանն  այս տարվա բերքից այնքան էլ գոհ չէ, ասում է կարկուտն իր սեւ գործն արել է: Նա սովորաբար մինչեւ 8 տոննա բերք է հավաքել: «Էս տարվա եղանակը, ինչ էլ արել ենք հնարավոր չի եղել, շատ խաբուսիկ եղանակ էր»,-ասում է այգեգործը: Բայց եղածն էլ  իրացնելու խնդիր կա, բերքն անորակ է։  Նույնիսկ  «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման»   ծրագրով ստացած աջակցությունը չի օգնել, ինչը  ենթադրում է  մինչեւ 350 000 դրամի աջակցություն սեզոնի ընթացքում։ Ջրաբեր համայնքի ղեկավար Գեւորգ Հայրապետյանն ասում է, որ ծրագրով գյուղացին վարձատրվում է իր կատարած աշխատանքի համար, ծրագրի համակարգողները գալիս՝ ստուգում են, եթե նախատեսված աշխատանքները կատարված են, դրա դիմաց վարձատրում են: Այս  ծրագրով աջակցություն ստանում են առավել անապահով հողօգտագործողները։ Շահառուների ընտրությունը միանշանակ չի ընդունում։ «Ստեղ, օրինակ, այգին 17 հեկտար է, 7 հեկտարը ծրագրի մեջ մտցրել են 10-ը չեն մտցրել, ժողովուրդը հիասթափվում է դրա համար: Ասում են, ես էլ եմ մշակում ինձ ինչի աջակցություն չեն տալիս, մյուսին տալիս են»,-ասում է ջրաբերի մեկ այլ բնակիչ Գեւորգ Առաքելյանը: Գեւորգ Առաքելյանի ծառերը նույն այգում են, ինչ Գալուստ Գալստյանինը: Գեւորգը սակայն ծրագրում ընդգրկված չէ, պատճառաբանել են, թե տղաներն արդեն անչափահաս չեն: «Էսօր բոլորը ցանկություն ունեն, չկա մեկը որ հրաժարվի ծրագրից,  սակայն չի համապատասխանում իրենց պարամետրերը»,-ասում է Ջրաբեր համայնքի ղեկավարը: Առհասարակ, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակներում 2016 թ-ին Աբովյանում ընդգրկել է 12 համայնք եւ 207 հողօգտագործող: Ծրագրի տեւողությունը 180 օր է։