Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարվում է մասնակցել «դատ» կոչվող թատերական ներկայացմանը

Հասարակություն
tatul-tamrazyan

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր եւս երկու ամսով երկարացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքի ժամկետը: Միջնորդությունը ներկայացրել էր քննիչը՝ պատճառաբանությամբ, որ քննչական գործողություններ պետք է կատարվեն: Թաթուլ Թամրազյանը  հրաժարվել է ներկա գտնվել նիստին. «Ես հրաժարվում եմ մասնակցել «դատ» կոչվող թատերական այս ներկայացմանը, որի սցենարիստը հանդիսանում է գազպրոմային ադմինիստրացիան»,- հայտարարել է նա։ «Սասնա ծռեր» խմբի անդամը   մեղադրվում է շենք, շինություններ գրվելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը  դեռ հենակներով է քայլում: Նա  ստացել էր որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում  եւ  մի շարք վիրահատությունների ենթարկվել, հեռացվել է նրա ձախ երիկամը, հաստաղու մի հատվածը: