Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոն`տեխնոլոգիական հայության համար

Հասարակություն
19196_b

«Տոն`տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո, այսօր մեկնարկել է 12- րդ ամենամյա «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անց է կացվում «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում : «Դիջիթեք 2016»- ին մասնակցնում են շուրջ 170 ընկերություններ. 3D տպիչներից մինչև լազերային ավտոմատներ և անօդաչու թռչող սարքեր, ահա այսպիսին է Դիջիթեքն այս տարի: «Բանակից ՏՏ ոլորտ» տաղավարում տղաները ներկայացնում են նոր նախագիծ, որը զինվորական ծառայությունն ավարտածներին հնարավորություն կտա անվճար մասնակցել համակարգչային հմտությունների դասընթացների, որից հետո էլ իրենց լավագույնս դրսևորած երիտասարդները կանցնեն աշխատանքի: unnamed-2 Առանձին տաղավարներով են ներկայացված նաև ԲՈՒՀ- երը։ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները պատրաստել են ծրագիր, որը թւյլ կտա խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից. Ծրագիրն ինֆրակարմիր ճառագայթների միջոցով կանխազգում է մոտալուտ վթարը և ավտոմատ կերպով կանգնեցնում է մեքենան: «Դիջիթեքի» ընթացքում կանցկացվի «բաց խաղ» բջջային հավելվածների մրցույթի եզրափակիչ փուլը, ինչպես նաև ական փնտրող ռոբոտների և անօդաչու թռչող սարքերի խաղ- մրցույթները: Ցուցահանդեսը կփակվի հոկտեմբերի 2- ին