Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը դարձյալ 5-րդ տեղում է դասակարգման աղյուսակում

Սպորտ
sport-fide-rejring

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման աղյուսակը հոկտեմբերի 1-ի դրությամբ: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այդ ցուցակում կրկին զբաղեցնում է 5-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ նույնն է մնացել նաեւ միավորների քանակը՝ 2795: Լեւոն Արոնյանը հետ է մնում միայն այն շախմատիստներից, որոնք ունեն սուպերգրոսմայստերական, այսինքն՝ 2800-ից բարձր արդյունք: Դրանք են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2853), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը   (2817), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2813) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2811): ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում են գտնվում Հայաստանի 4 շախմատիստ: Սերգեյ Մովսիսյանը 66-րդն է (վարկանիշը՝ 2677), Վլադիմիր Հակոբյանը՝  70-րդը (2675): Նրանց հաջորդում են Գաբրիել Սարգսյանը (77-րդ, 2670) եւ Հրանտ Մելքումյանը (98-րդ, 2653): Կանանց դասակարգման աղյուսակում գրոսմայստեր էլինա Դանիելյանը 2444 վարկանիշով կրկին 36-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանը նահանջել է մեկ աստիճանով եւ այժմ 39-րդն է (2439): Կանանց ցուցակը վստահ գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը՝ 2649 միավոր: