Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6612_hq-1

Սեպտեմբերի 30-ին Իսպանիայի Մարբեյայի քաղաքային խորհուրդն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Քվեարկությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին այդ հայտարարության ընդունմանը: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում քաղաքային խորհրդում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները խոսեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության և դրա կանխարգելիչ բնույթի մասին՝ հատկապես ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Բանախոսները ընդգծեցին Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարևորությունը: