Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերատոր. «Գիտեի, որ ինձ կվնասեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
operator-1-1

Այս գիշեր իր տան մոտ՝ Իսակովի  պողոտայում, վնասել են «Սիվիլնեթ» կայքի  օպերատոր Սարգիս Խարազյանի մեքենան: «Ես ասում էի՝ ինձ կվնասեն, մեքենաս կվնասեն: Այնպես չի, որ հանկարծակի եղավ, տեսնելուց ապրումներ չեմ  ունեցել,  ասեցի՝ վերջը եղավ: Միակ բանն այն էր, որ ես Կասկո պետք է անեի»,- «Ա1+»-ին ասաց օպերատորը: Սարգիս Խարազյանը վստահ է՝ այս հանցագործությունը կապված է իր մասնագիտական գործունեության հետ,  ինքը  ակտիվ լուսաբանել է «Սասնա ծռեր»-ի եւ   Սարի թաղի դեպքերը . «Ես ֆիքսել եմ քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք բռնության են ենթարկել լրագրողներին, քաղաքացիներին, դրանց մեծ մասը ընկել է իմ կադրերի մեջ: Այդ ժամանակ վնասվածք ստացավ իմ ընկերը եւ լրագրողը, նրանց երկուսին էլ խփեցին» ։ Սարգիս Խարազյանը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Ոստիկանները  դեռ միայն զննել են մեքենան։ Փորձագետն առաջիկայում պետք է գնահատի, թե որքան վնաս է հասցվել գույքին: Օպերատորը վնասը գնահատում է 250 հազար դրամ: «Անիվները նոր էի փոխել, միայն 92,000 դրամ  կիրակի օրը տվեցի դրանց, գումարած՝ առջևի եւ հետեւի ապակիները  եւ կողային ապակիները»,- ասաց նա: Դեռ պարզ չէ, թե երբ է գալու փորձագետը:  Օպերատորն էլ  չգիտի՝ ինչ անել վնասված մեքենայի հետ: