Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձկնաբուծության շուկան ջախջախված է». Արթուր Աթոյան (տեսանյութ)

Տնտեսություն
Artur-Atoyan

«Վերջին երկու տարում ձկնաբուծության ոլորտի առողջացման, ռազմավարական գործառույթների իրականացման առումով ոչ մի քայլ չի կատարվել: Պետական աջակցություն չենք ունեցել, իսկ բարձրացված հարցերը մնացել են հենց այնպես՝ անպատասխան»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը: Ձկնաբույծները Գյուղատնտեսության նախարարությանն ուղղել են 18 գրություն, որոնց եթե պատասխանվել են, ապա՝ ոչ  ըստ էության, ասում է Աթոյանը. «Ոլորտը բարձիթողի վիճակում է, խնդիրներն ավելի են բարդացել:  Երկու տարի խոսում ենք ներքին շուկայի ջախջախված և, արտաքին շուկայում՝ մեր ձկնամթերքի մրցակցությունից դուրս գտնվելու մասին, բայց ոչ մի բան չի արվում դրա կարգավորման համար»: Կառավարությունում կատարված փոփոխությունները և, մասնավորապես, վարչապետի  աշխատանքը ձկնաբույծները գնահատում են խոստումնալից, և հուսով են, որ հուսախաբ չեն լինի: Արթուր Աթոյանը համախոհների հետ վերլուծություն է կատարել, ըստ այդմ՝ 2013-ին ունեցել ենք 234 ձկնաբուծական տնտեսություն, 2014-ին փակվել է 25-ը, 2015-ին՝ 77-ը, 2016-ին՝ 32-ը: Ձկնաբույծները այլևս վերլուծություններ չեն անցկացնելու, քանի որ Գյուղատնտեսության նախարարությունը, որին ներկայացնում են հաշվարկները, նշում է, որ հրապարակած փաստերը չեն համապատասխանում իրականությանը: