Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի հոկտեմբերի 2-ից

Տնտեսություն
05092014

Հոկտեմբերի 1-ին փակվում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնը և արդեն հոկտեմբերի 2-ից իր աշխատանքն է վերսկսում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե: Տոմսերի գները տատանվում են 9 500 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 080 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ