Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իռլանդական «Դանդոլկը» 15 տարվա գումար է վաստակել

Սպորտ
sport-15-tari

Իռլանդիայի «Դանդոլկ» ֆուտբոլային ակումբն առաջին հաղթանակն է տարել Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Երկրորդ տուրում մրցաշարի նորեկները սեփական դաշտում պարտության են մատնել իսրայելական «Մաքաբիին»՝ 1:0: Սակայն կարեւորը միայն վաստակած երեք միավորները չեն: Պարզվում է, որ «Դանդոլկն» այդ հաղթանակից հետո վաստակել է 3 մլն եվրո: Պարզ հաշվարկները ցույց են տվել, որ Իռլանդիայի առաջնությունում ակումբը նման գումար կարող է վաստակել այն դեպքում, եթե 15 տարի շարունակ հաղթի բոլոր մրցակիցներին: