Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարճ ժամկետում շոշափելի արդյունքներն իրատեսական չեն». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
Zaqaryan.jpg-Artak

«Յուրաքանչյուր ոլորտում արդեն Կառավարության մոտեցումը կլինի ավելի իրատեսական, հստակ և կոնկրետ։ Դա կարող է պարունակել մի փոքր կոշտ մոտեցում, մի փոքր ավելի խիստ գործողություն և դրանով  պայմանավորված՝ որոշակի ռադիկալ մոտեցումներ, բայց պետք  է ասել, որ դա ժամանակի պահանջն է »,- լրագրողների հետ հանդիպմանը ընդգծեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր,  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Ըստ Զաքարյանի՝ չնայած Կառավարությունն ամբողջապես ձևավորված չէ, բայց գրանցված  փոփոխություններով պայմանավորված՝ հիմնական խնդիրներն արդեն իսկ տեսանելի են. «Նոր կառուցվածքը հուշում է հիմնական ուղղությունները, որոնք Կառավարության համար դառնալու են գերակա, և կարելի է այդտեղից տեսնել Կառավարության գործունեության ծրագիրը, որը առաջիկայում կներկայացվի»։ Զաքարյանի կարծիքով`Կառավարությունը առաջիկայում մեծ անելիքներ ունի. «Գնալով շատ ավելի բարդ է լինելու արտաքին վարկային և այլ ռեսուրսների գրավումը, որովհետև համաշխարհային տնտեսությունը աճի ցածր տեմպեր է գրանցում։ Կառավարությունը պետք է կարողանա կարճաժամկետում ձեռք բերել և արձանագրել տեսանելի արդյունքներ։ Չասեմ առայժմ շոշափելի, որովհետև կարճաժամկետում, որպես կանոն, շոշափելի արդյունքները իրատեսական չեն»։