Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնիկ Մարգարյանը բորբոքված  է եւ զարմացած

Քաղաքականություն
0876a0a81f5e2d68ac3dd64e7aad85b2

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության  նախագահ Գառնիկ Մարգարյանը բորբոքված է եւ զարմացած: «Նա բանականություն չի տեսնում առաջադրված մեղադրանքների մեջ: Իբրեւ մյուս մեղադրանքները հիմնավորված էին,մեկն էլ ավելացրին»,- «Ա1+»-ին ասաց Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Գառնիկ Մարգարյանին  մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբի  հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ; Վերջերս էլ նոր հոդված ավելացավ՝  պետական իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը: «Տոկուն անձնավորություն է, դիմանում է: Հույս ունի, որ հայի խելքը բանականության չափանիշներին համապատասխան կգործի եւ մեղադրանքները կհանվեն: Գառնիկ Մարգարյանն էլ նշեց, որ փորձում են հնչեղություն տալ այդ երեւույթներին եւ արհեստականորեն անուններ են կպցնում»,- Գառնիկ Մարգարյանի հետ  տեսակցությունից հետո ասաց պաշտպանը: Հովիկ Արսենյանի խոսքերով՝ իր պաշտպանյալը չի էլ իմացել, որ հանցավոր խումբ կա: Նա չի հերքում, որ Արթուր Վարդանյանի հետ շփումներ են տեղի ունեցել, սակայն այդ ընթացքում Արթուր Վարդանյանը պատմել է իր կազմակերպության մասին, որը պետք է գործեր ի նպաստ Հայաստանի եւ Արցախի : «Արթուր Վարդանյանն ինքն էլ է ասել, որ Գառնիկ Մարգարյանի հետ հանցավոր համաձայնություն ձեռք չի բերվել»,- ասաց պաշտպանը: Գառնիկ Մարգարյանը հունվարի 14-ից անազատության մեջ է: