Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստիպել են դեպքի կատարումը վերցնել իր վրա. հաղորդում

Պաշտոնական
HQC

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Գ.-ն   ներկայացրած հաղորդմամբ հերքել է իր առնչությունը իրեն մեղսագրվող արարքին՝ հայտնելով, որ դեպքից հետո, իր հետ հանդիպել է նշված հանցավոր արարքը իրականում կատարած անձի՝ ՀՀոստիկանության ծառայող եղբայրը, ով իրեն խնդրել, համոզել է, որպեսզի դեպքի կատարումը վերցնի իր վրա՝ խոստանալով 3 օրվա ընթացքում ազատ արձակել տալ, սակայն ոստիկանության ծառայողի կողմից խոստումը չկատարելու պատճառով ինքը ապօրինի հայտնվել է կալանքի տակ: ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացրած պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն