Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ հիմնախնդրի կարգավորումն այս պահին անհնար է». Ջոն Քերի

Քաղաքականություն
ee5324f4212987b418cd9f44830f9175

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորում հնարավոր չէ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Վաշինգտոնի Ասփենի համալսարանում կազմակերպված գիտահետազոտական ֆորումի ժամանակ: Ջոն Քերիի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն  անհրաժեշտ պայմաններ չկան: «Այսօր աշխարհում կան մի շարք սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյանը, որի կարգավորումն այս պահին անհնար է, քանի որ առաջնորդները պատրաստ չեն դրան»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: