Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կին դատապարտյալները վարսահարդարի վկայական ստացան

Հասարակություն
unnamed-1-20

Օրերս ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասում տեղի ունեցավ վարսահարդարման կարճաժամկետ դասընթացի մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ համագործակցությամբ: Հիմնարկի աջակցությամբ բանտի ուսումնական մասում վերանորոգվել և կահավորվել է վարսահարդարման ուսուցման համար անհրաժեշտ գույքով, նյութերով ու պարագաներով հագեցած մասնագիտական սենյակ: unnamed-2 Նախաձեռնությունը հնարավոր է դարձել իրականացնել Լիտվայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ իրականացվող՝ «Ավելի բարենպաստ պայմանների ստեղծում նախկին կին դատապարտյալների վերաինտեգրման համար» ծրագրի շրջանակներում: Ազատազրկված 8 կին դատապարտյալներ հաջողությամբ ավարտեցին վարսահարդարման կարճաժամկետ դասընթացը և սեպտեմբերի 28-ին ստացան վկայականներ: Միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայի դեսպանն ու հյուպատոսը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության, «Աբովյան» ՔԿՀ-ի և «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, դասընթացի կազմակերպիչները: Ամփոփիչ միջոցառման ժամանակ դասընթացին մասնակցած կանայք ցուցադրեցին իրենց ձեռք բերած հմտությունները՝ կատարելով կտրվածքներ, տոնական և ամենօրյա սանրվածքներ, հարդարում, հյուսքեր և այլն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին