Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ քաղաքացիական ավիացիան 83 տարեկան է

Պաշտոնական
unnamed-29

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը` ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ. «Հարգելի ավիատորներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները: Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ: Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար»: