Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հուլիսյան իրադարձություննը. քննարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
FotorCreatedfdfg

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը  Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով: Միջոցառման նպատակն է փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ քննարկել հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի ժամանակ բերման ենթարկված և որոշ դեպքերում մինչ օրս կալանավայրերում պահվող անձանց նկատմամբ իրավապահ մարմինների և դատական համակարգի պահվածքի օրինաչափությունը։ Քաղաքացիական հավաքներն ու երթերը մեկնարկեցին հուլիսի 17-ից, երբ տեղեկություն տարածվեց, որ զինված խմբավորումը, որոնց շարքերում են նաև Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, գրավել է Էրեբունի թաղամասում առկա Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Հավաքների մասնակիցները իրենց զորակցությունն էին հայտնում գունդը գրաված զինված խմբին և պահանջում էին իրավապահ մարմիններից չդիմել կտրուկ գործողությունների զինված խմբի նկատմամբ: Մինչ դեռ հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց բողոքի երթ իրականացնող ցուցարարներին՝ բերման ենթարկելով հարյուրավորների և մարմնական վնասվացքներ պատճառելով տասնյակ քաղաքացիների՝ այդ թվում լրագրողների: Այդ օրվանից անցել է գրեթե երկու ամիս, սակայն մինչ օրս կալանավայրերում եմ գտնվում քաղաքացիներ, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր՝ անկարգություններ հրահրելու մեղադրանքով։ Մի քանիսի պարագայում դատարանը որոշում է ընդունել երկարացնելու կալանավայրում մնալու ժամկետը ևս երկու ամսով գործի քննությունը շարունակելու անհրաժեշտությամբ։ ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն հուլիսյան ճգնաժամի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ Making Sense of Armenia's Crisishttps://goo.gl/uwpJzK: Այս միջոցառումը ուղված է իրազեկելու հանրությանը խնդրի կարևորության և հրատապության վերաբերյալ։ Քննարկման բանախոսներն են՝   Գիորգի Գոգիա  Human Rigths Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն (Վրաստան) Արայիկ Պապիկյան, Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Էլինար Վարդանյան, ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ (ենթակա է հաստատման)