Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
a1chess-junior-1

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ Հայաստանի պատանի շախմատիստները:   Կրկին գերազանց խաղ ցուցադրեց մինչեւ 16 տարեկանների մրցաշարի միանձնյա առաջատար, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Նա այսօր սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսեյ Սորոկինի նկատմամբ եւ տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը: Դրանից հետո Հայկ Մարտիրոսյանը էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Այժմ նա 1,5 միավորով գերազանցում է իրեն հետապնդող չորս շախմատիստներին, այդ թվում իրանցի Պարհամ Մագսոոդլոյին, որի հետ մրցելու է 8-րդ տուրում: Նուն տարիքային խմբում ելույթ ունեցող մեր մյուս մասնակիցը՝ Դավիթ Միրզոյանը, այսօր պարտություն կրեց եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից:   Հաջող են հանդես գալիս նաեւ մեր մինչեւ 18 տարեկան շախմատիստները՝ Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, որոնք 7 տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր եւ շարունակում են հետապնդել մրցաշարի միանձնյա առաջատար Մաքսիմ Վավուլինին, որն ունի 6 միավոր: Վերջինս վաղը կհանդիպի Արամ Հակոբյանի հետ, իսկ Մանուել Պետրոսյանի մրցակիցը կլինի գերմանացի Դմիտրի Կոլարսը: