Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կրկին չգտավ հաղթանակի ուղին

Սպորտ
a1aronyan

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարում:   Այսօր կայացած 3-րդ տուրի պարտիայում մեր ուժեղագույն շախմատիստը սպիտակներով հանդիպեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Լեւոն Արոնյանը չնայած բավական ակտիվ սկսեց եւ որոշակի խաղային առավելություն ստացավ, սակայն հետո թուլացրեց ճնշումը եւ մրցակցին հնարավորություն տվեց հավասարացնել դիրքը: Սակայն մեր շախմատիստը շարունակեց ուղիներ փնտրել հաղթանակի համար, բայց անսպասելի փոխանակեց ակտիվ դիրքում գտնվող թագուհուն եւ կորցրեց լավ դիրքը: Արդյունքում, 41-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:   Լեւոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին արեց եւ վաստակեց 1,5 միավոր: Նա առայժմ բաժանում է 4-7-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակն առայժմ միանձնյա գլխավորում է Յան Նեպոմնյաշչին, որը իր ակտիվում ունի 2,5 միավոր:   Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հենց մրցաշարի առաջատարի հետ: