Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտային 13 պատահար, 14 մարդ վնասվածք է ստացել. օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում

Պաշտոնական
14751463837271

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության 12, խարդախության 5, յուրացման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության 2-ական, կողոպուտի, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: