Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեռնոբիլի վթարի վերացմանը մասնակցած 3000 անձինք կօգտվեն արտոնություններից

Պաշտոնական
f7e5ec03c9aab188401bfba02ea1a51c

ՀՀ կառավարության 29.09.2016թ.  հերթական նիստում հաստատվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացմանաշխատանքների մասնակիցներին կարգավիճակ տրամադրելու կարգը: Ընդունված որոշման համաձայն  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց կտրամադրի  մեկմիասնական ձևի վկայական: Արդյունքում, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների  մասնակիցները կստանանիրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից: Միաժամանակ, կտարվի էլեկտրոնային հաշվառում և արդյունքում կձևավորվի ՉԱԷԿ-ի մասնակիցների տվյալների ամբողջական շտեմարան: ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են շուրջ 3000 մարդ`զինվորական ծառայողներ, զինվորական վարժական հավաքների մասնակիցներ, աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներ: Նրանց մի մասը` զինվորական ծառայողները,  ստացել են Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական, որտեղ նշված է, որնրանք համարվում են ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում  օրենքով սահմանված արտոնություններից: Աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներին տեղեկանք է տրամադրել  Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա»հասարակական կազմակերպությունը, որի կողմից տրված վկայականն իրավական ուժ չունի և  հիմնականում չի ընդունվումբուժհաստատությունների կողմից (նշված կատեգորիային պատկանող անձինք  ունեն միայն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնությունստանալու իրավունք:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Հասարակայնության հետ կապերի բաժին