Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարտուղարուհու զանգից սկսվեցին Պիրադովի հայաստանյան պատմությունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Piradov

82-ամյա Վիկտոր Պիրադովն առանձին հպարտությամբ է ներկայացնում իր տոհմական գերբը։  Ասում է՝ թեեւ գերբը հաստատվել է 1905-ին Նիկոլայ երկրորդի կողմից, սակայն  Պիրադովներն այն հինգ հայ տոհմերից էին, որ 1757 թ-ին ստացան ազնվականի տիտղոս: Իր հայաստանյան պատմությունները Վիկտոր Պիրադովը սկսում է  1971 թ-ին ստացած հեռախոսազանգով: Զանգահարողը ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության նախարարի քարտուղարուհին էր։ Նախարարը ճանաչված շինարարին իր մոտ էր կանչել ՝ Երեւան գործուղելու համար։ Երեւանում ձեւավորվել էր նոր կառույց, որ ձեռնամուխ էր լինելու կամուրջների, թունելների եւ երկաթգծերի շինարարությանը: «Առաջինը, որ մենք սկսեցինք կառուցել, Սեւան-Շորժա երկաթգծի մի հատվածի կամուրջներն էին, որպեսզի ոսկու հանքից հանածոն հասնի հարստացուցիչ ֆաբրիկա»,-ասում է Վ. Պիրադովը: Սա սկիզբն էր, հետո արդեն շուրջ 37 աշխատանքային տարիներն էին, որ հիմա ամփոփված են լուսանկարներում: «Սա գնացքն է, ահա, ես էլ կամ լուսանկարում»: Սա միակ լուսանկարն է, որ պահպանվել է Երեւանի Մետրոպոլիտենի առաջին գնացքի անդրանիկ երթուղուց։  Այն ժամանակ գործարկվում էր միայն մեկ ուղղություն՝ Կայարանից դեպի Կիեւյան: «Հասցնելու համար մեր նախարարությունը Երեւանի մետրոպոլիտենին կցեց 24  մետրո կառուցող բրիգադ՝ողջ ԽՍՀՄ-ից, եկան 24 բրիգադներ իրենց ղեկավարների հետ եւ ստացան իրենց հանձնարարականները, այսինքն՝ Երեւանի Մետրոպելիստենը վերջին տարիներին ողջ Սովետական Միությունն է կառուցել»,- ասում է շինարարը: Վիկտոր Պիրադովն ընդգծում է, իրենց կառուցած որեւէ կառույցում խոտան չի հայտնաբերվել։ Իր գլխավոր աշխատանքը Հայկական երկաթուղու Իջեւան-Հրազդան հատվածի շինարարությունից առաջ կառուցած 8 թունելներն էին: «Երկաթուղին հնարավորություն էր տալիս արագ դուրս գալ Հայաստանից Ռուսաստան եւ Եվրոպա, դա ամենակարճ ճանապարհն էր, եւ ոչ ոք չէր պատկերացնում, որ  Սովետական Միությունը կպայթի»: Որ երկաթուղին երբեւէ կրկին կգործի՝ հիմա արդեն միայն երազում է։ Ասում է գուցե թոռն այդ ժամանակների ականատեսը լինի: Հիմա միայն սպասում է, որ արտերկրից թոռանը այցելության բերեն։ Հենց նրան է պապը  տոհմական գերբը փոխանցելու։