Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարուժան Սուքիասյանը հրավիրել է ընդամենը երկու հարձակվող

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 23 ֆուտբոլիստներ Հոկտեմբերի 8-ին եւ 11-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կանցկացնի աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները` համապատասխանաբար Ռումինիայի եւ Լեհաստանի հավաքականների հետ: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հանդիպումներին պատրաստվելու համար մեր ազգային թիմը հոկտեմբերի 3-9-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն այսօր հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն այդ հավաքին: Դրանք թվով 23-ն են: Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Անատոլի Այվազով («Շիրակ»), Գոռ Մանուկյան («Փյունիկ»): Պաշտպաններ՝ Գաել Անդոնյան («Մարսել» Ֆրանսիա), Վարազդատ Հարոյան («Փադիդե» Իրան), Տարոն Ոսկանյան («Կարմիոտիսա» Կիպրոս), Լեւոն Հայրապետյան («Փայքան» Իրան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ» Իրան), Գեւորգ Հովհաննիսյան («Շիրակ»), Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան («Փյունիկ»): Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիա), Մարկոս Պիզզելլի («Ալ Ֆուջեյրա» ԱՄԷ), Արաս Օզբիլիս («Բեշիքթաշ» Թուրքիա), Գոռ Մալաքյան («Ստալ» Ուկրաինա), Դավիթ Մանոյան («Կարմիոտիսա» Կիպրոս), Արտակ Եդիգարյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան («Ալաշկերտ»), Զավեն Բադոյան («Բանանց»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»): Հարձակվողներ՝ Գեղամ Կադիմյան («Կարպատներ» Ուկրաինա), Վարդան Պողոսյան («Փյունիկ»): Նշենք, որ նախապես հրավեր ստացած երկու ֆուտբոլիստներ՝ Տիգրան Բարսեղյանը եւ Հովհաննես Համբարձումյանը, վնասվածքների պատճառով չեն մասնակցի հավաքին: