Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նախարարը կաշխատի հատկացված N գումարի սահմաններում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
altunyan

Առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն իր  ոլորտի խնդիրները ներկայացնելու համար լրագրողներից ոչ թե 100, այլ գոնե 30 օր ժամանակ խնդրեց: Այնուամենայնիվ, նրա համար առաջնային մեկ խնդիր կա. «Բարձրացնել ոլորտի արդյունավետությունը եւ, համապատասխանաբար, որակը»: Առողջապահությունը ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում, որտեղի՞ց է նախարարը պատրաստվում գտնել դրանք. «Ես չեմ կարող պատասխանել բյուջեի եկամտային մասի համար: Մենք ունենք N գումար, որ հատկացված է Առողջապահության նախարարությանը, ու այդ գումարի սահմաններում ես պետք է արդյունավետությունը բարձրացնեմ»: Ոլորտում առկա խնդիրներն ավելի հստակ պատկերացնելու համար պարոն Ալթունյանը պատրաստվում է օրվա երկրորդ կեսին շրջայց կատարել նախարարության ստորաբաժանումներում: Իր նախորդ գործընկերոջ բացթողումների մասին նա չցանկացավ խոսել՝ կոչ անելով դիմել այլ մարմինների: