Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամառը վերադառնում է Հայաստան. մինչև +30 աստիճան ջերմություն

Հասարակություն
b713e1a61a818daf8c83446d6077c3e4

Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների»,- նշում է Սուրենյանը: Հոկտեմբեր ամսին ընդհանուր առմամբ կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն՝ սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում: