Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունն անվերջ չի կարող դոնորի դեր կատարել»

Տնտեսություն
gyuxnax-1

Բոլորը պետք է մտածեն, որ գյուղատնտեսությունը սկսի զարգանալ եւ հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով. «Չի կարող գյուղատնտեսությունը մտածի միայն նրա համար, որպեսզի օրվա հացի հարց լուծի: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ ուղղություններ կլինեն գյուղատնտեսության աջակցության: Երբ ես ասել եմ, որ պետք է բիզնեսով զբաղվենք, նկատի ունեի, որ պետք է ծրագիր մշակենք ու ներդրողներ գտնենք, որ կաջակցեն այդ բիզնեսը, դասընթացներ անցկացնելու: Բնական է, որ այսօրվա իրավիճակում գյուղացին չի կարող ինքն իրենով բիզնեսով զբաղվել՝ չկան այդ ֆինանսական հնարավորությունները»: Ըստ նրա՝ գյուղացուն պետք է ուղղորդել՝ ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը. «Կառավարությունն անվերջ չի կարող դոնորի դեր կատարել: Պետք են լուծումներ...Եթե ես այս պահին լուծում ունենայի, ես կհայտարարեի այդ մասին՝ աշխատում ենք այդ լուծման ուղղությամբ»: