Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պիտի շատ լավ ֆանտազյոր լինենք, որ հույսեր կապենք փոփոխությունների հետ»

Քաղաքականություն
fer

Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը ոչ մի ակնկալիքներ չունի նոր կառավարությունից: «Տպավորություն է, որ փոփոխության ցանկություն չկա, ամեն ինչ արվում է  հին բոլշեւիկյան մշակված սխեմայով՝ իշխանությունն ուզուրպացվում է եւ ամեն գնով պահվում: Կարելի է  անվանափոխություն անել, ունենալ Դեմոկրատական կամ Դաշնակցական կուսակցություն,  որը միեւնույն է՝ Բոլշևիկյան է: Պիտի շատ լավ ֆանտազյոր կամ ուտոպիստ լինենք, որ հույսեր կապենք մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ»: Ինչ վերաբերում է կոնկրետ մշակույթի նախարարի փոփոխությանը, ապա երաժիշտը նույնպես հույսեր չի կապում նրա հետ: «Մենք կարող ենք տեսնել լավ, հետաքրքիր մարդկանց տարբեր պաշտոններում, բայց հիմքը պետք է առողջ լինի, կարող են լավ մարդուն այնպես փչացնել, որ նա դառնա հանցագործ: Մեզ մոտ ավանդույթ է լավ արվեստագետին փչացնելը, հեղինակազրկելը»,-ասաց նա: Ասուլիսին ներկա՝ ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն ավելի լավատես է այս հարցում: «Փոփոխությունները շատ տեղին են: Խնդրում եմ ամբողջ իշխանությանը, որ մշակույթին տեղ տան: Շատ սխալ որոշում էր հնությունների կոմիտեն մշակույթից անջատելը: Աշխարհի բոլոր երկրներում հնությունները մշակույթի նախարարություններին են պատկանում»,-նշեց նա: Ինչ վերաբերում է մեծ աղմուկ հանած՝ «Ամենակարող երգիչ» հաղորդմանը, ապա, Առաքելյանի խոսքով, ոչ միայն դա, այեւ ամեն բան մեր երկրում ռաբիզի մակարդակի վրա է. «Ջաղինյանը ռաբիզ տղա չէ, չեմ հասկանում՝ ինչի՞ է գնում ռաբիզի: Ռաբիզ հասկացողությունը պետք է հանել ժողովրդի մեջից: Ժողովուրդը եթե սիրում է ռաբիզ, թող իր տանը լսի, ոչ թե Հանրային հեռուստատեսությամբ»: