Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսինե Խանջյանը միացել է դիտորդ դառնալու՝ Սփյուռքին ուղղված կոչին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e291b8f61b3d72f4e1e7a64435560cb9

Արսինե Խանջյանը բաց նամակ է hղել սփյուռքահայությանը, որտեղ նա կոչ է անում բոլորին միանալ և որպես կամավոր դիտորդ հանդես գալ ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Որպես կամավոր դիտորդ առցանց գրանցվելու համար պետք է գրել [email protected] հասցեին: Նամակում մասնավորապես ասված է. «Մարդու և քաղաքացիական իրավունքները, օրենքի գերակայությունը պաշտպանելը  արդյունավետ միջոցներ են, որոնց միջոցով Սփյուռքը կարող է ուղղակիորեն և արդյունավետ կերպով մասնակցել սոցիալական և քաղաքական դրական տեղաշարժերին: Պարզ քայլ կլինի Սփյուռքի կողմից, եթե անկախ կամավորներ հավաքվեն Հայաստանում 2017-ի գարնանը և հսկեն բոլոր ընտրատեղամասերը խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա պետք  է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհասփյուռ կառույցների համար առաջնահերթություն՝ երկրում արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար: Բոլոր կամավորները պետք է լինեն ոչ կուսակցական դիտորդներ, որոնք մասնակցում են իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունը և պատասխանատվությունը ընտրական գործընթացը վերահսկելն է՝ սկսած քվեաթերթիկները տուփի մեջ գցելուց մինչև ընտրաթերթիկների հաշվարկը: Այս ուղղակի և կառուցողական միջամտությունը կարող է կանխել ընտրակեղծարարությունը: Խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում, ընտրողներին պետք է տրամադրվի քաղաքացիական-ուսումնական ծրագրեր՝ թափանցիկ ընտրական գործընթացում իրենց մասնակցության կարևորության մասին: Նրանք պետք է հավատան, որ այս քաղաքացիական պարտքը կարող է և պետք է իրականացվի առանց ընտրակաշառքների և իրավախախտումների: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մյուս կողմից իշխանություն ունեցող այն կառույցն է, որը կարող է ապահովել ժողովրդավարական երաշխիքներ՝ որպես բարի կամքի դրսևորում: Սա անելով նրանց կարող են վերականգնել վստահությունն ընտրողների շրջանում, որ նրանց ձայնը չի կեղծվի և նրանց ձայնը կարող է հանգեցնել հիմնարար փոփոխությունների: